TOP նոր
» » » Նախարար. Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ

Նախարար. Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ

Նախարար. Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ էներգետիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, և մենք շարունակելու ենք հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ աշխատանքների ետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են նախորդների գործը և ավանդույթները՝ չմոռանալով քայլել ժամանակի պահանջներին համընթաց:

Այսօր` դեկտեմբերի 22-ին, էներգետիկների համար կրկնակի տոն է՝ էներգահամակարգի 113-ամյակը: Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր գործում»:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
Мобильная версия NovostiNK
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS