TOP նոր
» » » Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի ընդգրկվի Ադրբեջանի կազմում, իսկ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Արդբեջանին որոշ տարածքներ վերադարձնել»,-այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով Երևան էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստին մասնակցելու համար:

«Իմ տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե նորից խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկվի, քանի որ խորհրդային Ադրբեջան այլևս գոյություն չունի։ Երբ Խորհրդային միությունը փլուզվում էր, Ադրբեջանն արդեն վերահսկողություն չուներ Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածների վրա։ Մյուս կողմից կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն՝ կոնֆլիկտի կարգավորման համար», - ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով ապրիլյան դեպքերին՝ Զատուլինը նշեց, որ ռուսական կողմը դատապարտում է Ադրբեջանի նման գործողությունները և միտված է հայ հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ եղած անվտահությունը վերացնելու։

«Մեզ համար կարևոր է վերջ տալ այդ օրերին հայ հասարակության շրջանում ծագած տրամադրություններին, որոնք կասկածներ էին հարուցում ՌԴ գործընկերային հարաբերությունների մասով։ Մեր երկրների ղեկավարների գործողությունները ուղղված են հասարակության շրջանում բոլոր նման կասկածները վերացնելուն։ Գիտեք, որ միասնական զորախումբ ստեղծելու մասին երկու երկների պաշտպանության նախարարները համաձայնագիր ստորագրեցին։ Բացի այդ, այս տարի ամռանը Հայաստանին տրամադրվեցին «Իսկանդերներ» հրթիռային համակարգեր: Առհասարակ սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ «Իսկանդերը» հայտնվում է Ռուսաստանից դուրս՝փոխանցվելով այլ երկրի, ինչը փաստորեն նպատակ ունի տարածաշրջանում բալանս հաստատել», - հայտարարեց Զատուլինը:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS