TOP նոր
» » » ՀՀ-ն ու ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ նոյեմբերին կստորագրեն նոր համաձայնագիրը. փոխարտգործնախարար

ՀՀ-ն ու ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ նոյեմբերին կստորագրեն նոր համաձայնագիրը. փոխարտգործնախարար

ՀՀ-ն ու ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ նոյեմբերին կստորագրեն նոր համաձայնագիրը. փոխարտգործնախարար

ԵՄ-ն Հայաստանի քաղաքական և առևտրային հիմանական գործընկերներից մեկն է։ 2017 թվականի ընթացքում ծավալված երկկողմ հարաբերությունների օրացույցը բավական հագեցած էր։ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ արտգործախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

«2017 թվականի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտն էր։ Այս օրերին ավարտին է հասցվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայությունների փաստաթուղթը, որն ուղղորդելու է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը 2017-2020 թթ. ընթացքում։ Ընթացքի մեջ են նաև նշված ժամանակահատվածում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միասնական աջակցության վերաբերյալ փաստաթղթի քննարկումները։ Ավարտվել են ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու բանակցությունները։ Հայաստանը շարունակել է մասնակցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ձևաչափով Վարշավայում, Քիշնևում և Տալինում կայացած հանդիպումներին»,- ասաց նա։

Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ ԵՄ-ն աջակցություն տրամադրեց Հայաստանում ընտրական բարեփոխումների իրագործմանը՝ հատկապես տեխնիկական սարքերի ձեռքբերման տեսքով։

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, ապա, Կարեն Նազարյանի խոսքով, եղել են զգալի ձեռքբերումներ, որոնք պետք է վերագրել մեր խորհրդարանական պատվիրակությանը։

«Տարվա սկզբին շարունակվեց և ավարտին հասցվեցին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ավելի ուշ՝ մարտին, Երևանում նախաստորագրվեց համաձայնագրի տեքստը»,- հիշեցրեց փոխարտգործնախարարը։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ Կարեն Նազարյանը հիշեցրեց՝ թե Հայաստանը, թե ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ պատրաստ են նոյեմբերին ստորագրել այն. «Ինչ վերաբերում է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանին, նա հայտարարել է, որ համաձայնագիրը կստորագրվի գագաթաժողովի ընթացքում»։


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS