TOP նոր
» » » Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով. Վիգեն Սարգսյան

Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով. Վիգեն Սարգսյան

18-11-2017, 12:55 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով. Վիգեն Սարգսյան

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին վարժարանում դիմավորել են սաները՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով շապիկներով և կարդացել հայ զինվորին հասցեագրված իրենց պատրաստած նամակը։ Վարժարանի դահլիճում սաները նաև փոքրիկ համերգային ծրագիր են ներկայացրել հյուրերին։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ այլ երկրներ այցերի ընթացքում մշտապես կարևորել է հանդիպումները հայկական դպրոցներում, քանի որ առանց դպրոցների անհնար է պահպանել հայկական ինքնությունը։
«Մեր երկիրը սահմանափակ տարածքով և ոչ շատ մեծ բնակչությամբ երկիր է։ Բայց մեր ժողովուրդը անհամեմատ մեծ ժառանգության կրող է։ Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով, սահմաններով, կամ բնակչությամբ։ Մենք կրողն ենք այն ժառանգության, որի կերտողները երազել են պետականության մասին։ Այսօր, երբ մենք ունենք պետություն, պետք է անենք հնարավորը, որպեսզի Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միասնական կարողանան կյանքի կոչել մեր դարավոր իղձերը»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Հայկական պատվիրակությունն այնուհետև հյուրընկալվել է ՀՅԴ «Սուրբ Հակոբ» դպրոցում, շրջայց կատարել դպրոցի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում։

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS