TOP նոր
» » » Արտավազդ Սահակյանը մատնանշել է այն խնդիրները, որոնց պատճառով առաջադրվելու վերջնական որոշում դեռ չի կայացրել

Արտավազդ Սահակյանը մատնանշել է այն խնդիրները, որոնց պատճառով առաջադրվելու վերջնական որոշում դեռ չի կայացրել

12-01-2017, 12:44 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Արտավազդ Սահակյանը մատնանշել է այն խնդիրները, որոնց պատճառով առաջադրվելու վերջնական որոշում դեռ չի կայացրել

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրվելու առաջարկ է ստացել կուսակցություններից, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այդ մասին ասաց հենց ինքը՝ միկրովիրաբույժը:

«Առաջադրվելը բացառել դեռ չեմ կարող, բայց զուտ անձնական մի քանի հարցերի պատճառով առայժմ որոշում ես դեռ չեմ ընդունում»,-մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ անձնական հարցեր կան, որոնց պատճառով վերջնական որոշում չի կարողանում կայացնել, ճանաչված մասնագետը պատասխանեց հարցով. «Ոչ բիզնես ունեմ, ոչ մի բան, պատկերացրեք՝ ես գնամ Ազգային ժողով, հետո ոնց եմ ընտանիքս պահելու»: Պարոն Սահակյանն ասաց, որ իր ընտանիքը բազմանդամ ընտանիք է, և զուտ պատգամավորի աշխատավարձը չի բավականացնի:

Նաև նկատեց, որ իր մասնագիտությունն է սիրելի ու իր համար դժվար կլինի այն թողնելը:

«Առաջադրման վերջնական ժամկետըւ փետրվարի 6-ն է, և ես դեռ ժամանակ ունեմ: Երբ որոշում կայացնեմ, բոլորին հայտնի կդառնա», -հավելեց Սահակյանը:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
Мобильная версия NovostiNK
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS