TOP նոր
» » » Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար

Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար

18-09-2017, 12:40 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար

«Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու եք մեր հայրենիքի շենացման ու զարգացած ու համերշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականաը»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին:

ՀՀ նախագահը նշեց, որ արագ փոփոխվող աշխարհում փովում է նաև հայ ժողովուրդը, փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին ու համահայկական կառույցները, հետևաբար փոխվում է նաև օրակարգը:

«Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար»,-ասաց ՀՀ նախագահը, ավելացնելով, որ նախոչդ համաժողովներում հնչած առաջարկների մի մասն արդեն վերածվել են ընթացիկ ծրագրերի: Որպես օրինակ նա մատնանշեց համահայկական խորհուրդի ձևավորման գաղափարի հավանության արժանանալը, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իրավական մի քանի թղթածրարների ի մի բերումը:

Երկրի ղեկավարը առաջարկեց, որպեսզի համաժողովը ծառայի Հայաստան-Սփյուռք ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ բազմակարծության ու միասնականության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր գործողությունների ծրագրեր՝ միտված Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համայնքների զարգացմանը:

Համաժողովի ելույթներին կարող եք հետևել ուղիղ եթերով:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS