TOP նոր
» » » Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց

Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց

20-11-2017, 13:19 Դիտումներ: Քաղաքական, Հասարակություն
Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր առավոտից հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։

Հայրիկյանը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար, սակայն ԿԸՀ-ից պատասխանել են, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: ԿԸՀ-ի բացասական պատասխանը հացադուլի դիմելու պատճառ է դարձել։

«Կա սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավունք քաղաքացիների համար, բայց այդ քաղաքացիների թիվը պետք է 200 հազարից պակաս չլինի: Եթե հավաքենք պահանջված 200 000-ը, ԿԸՀ-ն չի ընդունի դրանք այն պատճառաբանությամբ, որ համապատասխան ձևաթղթի վրա չէ արձանագրված։ Մինչ երեկ ԿԸՀ-ն մեզ ձևաթուղթ չի տվել, ավելին՝ ասում են, որ օրենքով այդպիսի իրավունք չկա: Հացադուլով ես շեշտադրել եմ մեր բողոքը՝ ուղղված հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ»,- ասաց Հայրիկյանը:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS