TOP նոր
» » » Հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը

Հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը

9-01-2014, 15:14 Դիտումներ: 42 Հայաստան » Քաղաքական
Հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա, Սուրբ ծննդի կապակցությամբ և բոլորիս ցանկանում, որպեսզի 2014 թվականը լինի աշխատանքային հաջողությունների տարի: Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Խնդրում եմ ձեր գերակա խնդիրների և տարվա ծրագիրը զանգվածային լրատվական միջոցներով ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների և ըստ գերատեսչությունների»:
Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները:

Ընտրեք տեսանյութ
Мобильная версия NovostiNK
Aliexpress
УБРР Открытый
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS