TOP նոր
» » » Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին է

Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին է

12-01-2017, 12:43 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին է

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երկրորդ տարին:

Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Դեպքի առթիվ Հայաստանում քրգործ է հարուցվել սպանության հատկանիշներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար՝ 10 տարվա ազատազրկմամբ:

Պերմյակովը սպանությունը կատարել է առանձնակի դաժանությամբ, հիշեցնենք, որ դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաև փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:

Ողբերգական դեպքից երկու տարի անց Aysor.am-ի հետ զրույցում Ավետիսյանների գործով փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, թե հարցը, որն այդպես էլ մնաց չլուծված, վերաբերում է ՌԴ պատասխանատվությանը իբրև պետության, որը պետք է պատասխանատու լինի իր զինվորի գործողությունների համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Վալերի Պերմյակովին:

«Ինչպես պարզ դարձավ դատաքննության ընթացքում, Վ.Պերմյակովի մոտ առկա լրջագույն հոգեբանական խնդիրների մասին ՌԴ զինված ուժերի պատասխանատուները քաջատեղյակ են եղել առնվազն նրան զորակոչելուց օրեր անց արդեն» ,- ասաց Երվանդ Վարոսյանն` ավելացնելով, որ նման զինվորը ոչ միայն չի զորացրվել, այլև ուղարկվել է օտար երկիր ծառայության, ուր նրան տրամադրվել է հրազեն, ուր նա միայնակ եղել է հերթապահության վայրում։

«Ռուսաստանի Դաշնության դեմ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղաքացիական հայցն այդպես էլ անգամ չքննարկվեց Հայաստանի դատական երկու ատյաններում»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Ըստ նրա, փաստաբանական կողմի համար ակնհայտ է, որ հարցին լուծում չի տալու նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը, ինչն էլ ստիպելու է իրենց հարցը հասցնել Եվրոպական դատարան։


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS