TOP նոր
» » » ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Առավոտ»

ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Առավոտ»

18-11-2017, 12:59 Դիտումներ: Մամուլ » Հայկական
ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Առավոտ»

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ՀՀ-ն ու ԵՄ-ն ծրագրում են ստորագրել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կողմերը վստահեցնում են, որ պատրաստակամ են ստորագրել, այնուամենայնիվ, տեղեկություններ շրջանառվեցին, որ այս անգամ ԵՄ անդամ որոշ երկրներ տարբեր խոչընդոտներ են առաջացնում:

«Առավոտ»-ի հարցին՝ Չեխիայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ ո՞րն է, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան պատասխանել է. «Իրականում, դա դիրքորոշման հարց չէ, այլ ընթացակարգի և պայմանների հարց է: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է թարգմանվի ԵՄ անդամ պետությունների բոլոր պաշտոնական լեզուներով և կրի պատշաճ ազգային մոտեցման գործընթաց: Մեր պարագայում, 2017թ.-ի նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հաստատվեց տեքստը: Մենք պատրաստ ենք: Պետք է հաշվի առնեք, որ Չեխիայի Հանրապետությունում երեք շաբաթ առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ և քաղաքական կուսակցությունները ներքաշված են կառավարության և կոալիցիայի ստեղծման գործընթացի դժվար առաջադրանքի մեջ: Կարծում եմ, որ կառավարության կողմից Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (CEPA) ժամանակավոր հաստատումը, ինչպես նաև մեր օժանդակությունը այդ բանակցություններին, մեր հստակ համաձայնությունն է` համագործակցելու Հայաստանի հետ և աջակցելու երկրին ժողովրդավարության զարգացման հարցում: Անհամբեր սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS