TOP նոր
» » » Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը

18-11-2017, 13:08 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը

Ռուսաստանի ժամանակակից պատմության կենտրոնական պետական թանգարանում նախօրեին բացվել է Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների «Արևը քարի մեջ» ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 24-ը։

Մշակությի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցադրանքում ընդգրկված են Հարությունյանի գործերը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից և ավելի քան 60 աշխատանք՝ Հարությունյանի ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներից։ Հատուկ շեշտադրմամբ են ներկայացված նրա մոնումենտալ գործերը։

«Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և «Ռոսկոնցերտի» աջակցությամբ։


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS