TOP նոր
» » » Ռուսաստանի քաղաքացիները կարող են վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը

Ռուսաստանի քաղաքացիները կարող են վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը

29-08-2017, 12:55 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
Ռուսաստանի քաղաքացիները կարող են վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը

Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը, Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության երկրում, սակայն ԱՄՆ հյուպատոսական գրասենյակները ընդունում են նաև դիմումներ երրորդ երկրի քաղաքացիներից, ովքեր ֆիզիկապես գտնվում են տվյալ երկրում, սակայն այդ երկրի ռեզիդենտ չեն:

Հաշվի առնելով վերոհիշյալը Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձինք կարող են ոչ ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը:

ԱՄՆ օրենքների ու կանոնակարգերի համաձայն ոչ ներգաղթային վիզայի համար դիմող անձինք պետք է փաստարկեն, որ Միացյալ Նահանգներից դուրս ունեն բնակության վայր, որը լքելու մտադրություն չունեն: Այդ բնակավայրը պարտադիր չէ, որ լինի այն երկրում, որտեղ ներկայացվել է վիզայի դիմումը:

Այնուհանդերձ, երրորդ երկրում վիզայի դիմում ներկայացնող անձինք պետք է իմանան, որ լեզվական դժվարություններով պայմանավորված ու հարցազրույց վարող պաշտոնյայի կողմից իրենց երկրի իրավիճակին ոչ լավատեղյակ լինելու պատճառով ձեր բնակության երկրի համեմատ, թերևս, ավելի դժվար կլինի ի ցույց դնել, որ դուք իրավասու եք ստանալ ոչ ներգաղթային վիզա:


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS