TOP նոր
» » » ԱՄՆ սենատորն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ

ԱՄՆ սենատորն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ

8-09-2017, 12:23 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
ԱՄՆ սենատորն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Խաջիդա Իսմայիլովան:

Սենատորի առաջարկը ներկայացրել է Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին և այն ներառվել է հանձնաժողովի որոշման մեջ:

Պատժամիջոցները նախատեսում են նախևառաջ ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, ըստ ԱՄՆ Պետքարտուղարի հավաստի տեղեկությունների, կապ ունեն Ադրբեջանում վերջին անկախ լրատվական գործակալության՝ Թուրանի հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ:

Հիշեցնենք, լրագրողի ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Նրան կալանավորել են հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղարը, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը, «Human Rights Watch», «Freedom House», «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել վերջինիս, սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչ մի քայլ այս առնչությամբ չեն իրականացրել։


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS