Расширяя границы творческой деятельности, Степанакертский русский драматический театр 9 и 10 декабря 2024 года представит на суд ереванского зрителя и гостей армянской столицы спектакль по комедийной пьесе Рэя Куни «Слишком женатый таксист».
В истории театра это первая практика постановки спектакля приглашённым специалистом — режиссёром и актёром Ереванского государственного русского драматического театра имени К. Станиславского Арменом Маркаряном.
«Слишком женатый таксист» — захватывающая история о жизни обычного таксиста, который внезапно оказывается втянутым в сложную ситуацию. Это не только забавная комедия, но и история любви и верности. Пьеса заставляет задуматься о том, какие жертвы мы готовы принести ради сохранения нашей семьи и любимых людей.
Ещё одна особенность нынешнего события состоит в том, что это первый выход артистов Степанакертского русского драматического театра на сцену после успешного выступления на втором Международном театральном фестивале «Арктическая сцена» в Мурманске. Там спектакль «Во весь голос» по мотивам произведений Владимира Маяковского и инсценировке режиссёра Жанны Крикоровой был отмечен двумя специальными грамотами.
Спектакль «Слишком женатый таксист» подготовлен при поддержке организации ДИАЛОГ. На этот раз Степанакертский русский драматический театр выступит на сцене Ереванского театра юного зрителя.
Следует отметить, что организацией ДИАЛОГ и Попечительским советом Степанакертского русского драматического театра в Ереване на протяжении года были созданы необходимые условия для подготовки художественным руководителем театра Жанной Крикоровой театральных постановок различных жанров: от комедии до поэтического спектакля.
Так как изгнанный из родной земли Арцахский театр не имеет своей сцены, для показа спектаклей при содействии организации ДИАЛОГ и Попечительского совета театра были арендованы сцены Театра «Богема», Государственного театра кукол им. Ов. Туманяна, Ереванского театра юного зрителя и конференц-зал гостиницы «Ани». Также нельзя не упомянуть, что по одному спектаклю принимали у себя «Дом Москвы» в Ереване и Дом творчества «Дом А», а в течение октября 2023 года труппа театра проводила репетиции в «Русском доме» Еревана.
Степанакертский русский драматический театр был основан в 2022 году писателем о общественным деятелем Александром Бордовым. Становление театра в Степанакерте, а также его возрождение в Ереване после изгнания в сентябре 2023 года поддержали партнеры из организации ДИАЛОГ во главе с Юрием Навояном, который является председателем Попечительского совета театра.
Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ
Ընդլայնելով ստեղծագործական գործունեության սահմանները, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին երևանյան հանդիսատեսի և հայկական մայրաքաղաքի հյուրերի դատին կներկայացնի «Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը Ռեյ Կունիի երգիծական պիեսի հիման վրա։
Այն թատրոնի պատմության մեջ հրավիրված ռեժիսորի՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Արմեն Մարգարյանի կողմից ներկայացում բեմադրելու նախադեպ կհանդիսանա։ «Չափազանց ամուսնացած տաքսիստը» հուզիչ պատմություն է սովորական տաքսիստի կյանքի մասին, որը անսպասելիորեն ներքաշվում է բարդ իրադրության մեջ։ Այն ոչ միայն զվարճալի կատակերգություն է, այլ նաև պատմություն սիրո և հավատարմության մասին։ Պիեսը ստիպում է մտածել, թե ինչ զոհողությունների ենք մենք պատրաստ հանուն մեր ընտանիքների և սիրելի մարդկանց պահպանության։
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի համար այս իրադարձության մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դերասանները առաջին անգամ բեմ կբարձրանան «Արկտիկական բեմ» միջազգային թատերական երկրորդ փառատոնում ունեցած հաջող ելույթից հետո։ Այնտեղ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով և ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բեմադրությամբ «Ողջ ձայնով» ներկայացումը արժանացել է երկու հատուկ պատվոգրի։
«Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը նախապատրաստվել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։ Այս անգամ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը կխաղա Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։
Հարկ է նշել, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից ողջ տարվա ընթացքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի կողմից նախապատրաստվեն ամենատարբեր ժանրերի բեմադրություններ՝ կատակերգությունից մինչև պոետական ներկայացում։ Քանի որ իր հարազատ հողից բռնի տեղահանված թատրոնը չունի սեփական բեմը, ներկայացումների համար կազմակերպության և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից վարձակալվել են «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմերը և «Անի» հյուրանոցի դահլիճը։ Չի կարելի չնշել նաև, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել Երևանի «Մոսկվայի տունը» և «Ա տուն» ստեղծագործական կենտրոնը, իսկ 2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատերախումբը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին գրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Բորդովի կողմից։ Ստեփանակերտում թատրոնի կայացմանը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո Երևանում նրա վերածնունդին աջակցել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության գործընկերները Յուրի Նավոյանի ղեկավարությամբ, ով նաև թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։